Առողջ և գեղեցիկ
Նորաձև խալաթներով դեղագործները
Մենք շատ ենք ուշադրություն դարձնում դեղատան ներքին հարդարմանը, երկար մտմտում` ինչ գույնով պաստառել պատերը, խնամքով ձևավորում ենք ցուցափեղկերը, փակցնում տեղեկատվական-գովազդային ցուցապաստառներ և հաճախ մոռանում ենք սեփական տեսքի մասին, հագնում անհրապույր, միանման խալաթներ։
Չէ՞ որ կարելի է հագնվել խիստ ու մասնագիտությանը համապատասխան, և միևնույն ժամանակ ունենալ հմայիչ տեսք։ Փորձե՞նք։
ԲԱՐԵՀՈԳԻ ԲԺՇԿԻՆ
Դեղատանը խորհրդատվությամբ զբաղվող բժիշկը հավանաբար կուզենա ոչ պաշտոնական տեսք ունենալ, որպեսզի հիվանդին դարձնի ավելի անկաշկանդ ու անկեղծ։ Փորձեք հագնել բաց գույնի բժշկական տաբատ ու վերնաշապիկ, իսկ խալաթն ուղղակի գցեք վրան։
ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ
Դեղանյութերի պատրաստման բաժնի աշխատակցուհին միշտ վախենում է արդուկած խալաթի վրա կեղտաբծեր առաջանալուց։ Խորհուրդ ենք տալիս ազատ ձևվածքի, կոր եզրերով նուրբ գոգնոց կապել, որը ձեր հագուստը կպաշտպանի անցանկալի բծերից և կընդգծի ձեր կանացիությունը։ Ճերմակ խալաթին կներդաշնակի երկնագույն, մարմնագույն կամ վարդագույն գոգնոցը։
ԴԵՂԱՏԱՆ ՍԵՂԱՆԻ ԱՌՋԵՎ
Երիտասարդ ու գեղեցիկ դեղագործները, որոնք առաջինն են դիմավորում այցելուին, ուղղակի պարտավոր են էլեգանտ տեսք ունենալ։ Ուրեմն ի՞նչ հագնեն. տաբատ և դասական բաճկոնի նմանվող կարճ խալաթ։ Ցանկալի է խալաթը լինի նորաոճ կոճակներով կամ շղթայով։
ՑՈՒՐՏ ԵՂԱՆԱԿԻՆ
Գարուն է, մարտը` գիժ տարերքի մեջ, տաքությունն էլ` խաբուսիկ, իսկ դուք գործի բերումով ստիպված ներսուդուրս եք անում. մի փորձեք թեթև խալաթով դուրս գալ փողոց կամ որևէ անշուք վերնահագուստ կրել խալաթի վրայից։ Զգեստավորվեք տաք ու հարմար բաճկոնակով, որը ձեզ հիանալի տեսք կտա և անտարբեր չի թողնի շրջապատին։
ԳԻՇԵՐԱՅԻՆ ՀԵՐԹԱՓՈԽԻՆ
Երրորդ հերթափոխում աշխատողները բոլոր առումներով պիտի անթերի տեսք ունենան։ Քանի որ հարկ չկա ողջ գիշեր գործնական կեցվածքով շրջել դատարկ դեղատանը, կարելի է գտնվել այցելուների տեսադաշտից դուրս հարմարավետ որևէ սենյակում, քանի գնորդ չի հայտնվել։ Նման դեպքերում նախընտրելի է ազատ ոճի կարճ խալաթն ու տաբատը։ Պակաս կարևոր չէ գործվածքի ընտրությունը. ցանկալի են փափուկ և չճմրթվող գործվածքից խալաթները։
ԱՊԱԳԱ ՄԱՅՐԻԿԻՆ
Չգիտես ինչու, դիզայներները այնքան էլ ուշադիր չեն գտնվում հղիների հանդերձանքին։ Ապագա մայրերը ստիպված են լինում կրել մեծ և տձև խալաթներ։ Գուցե պատճառը հղիության ժամանակավոր բնույթն է։ Եկեք չհամաձայնվենք։ Գոտկատեղում փափուկ ձգվող տաբատն ու լայնարձակ խալաթ-բաճկոնը կլինի շատ հարմար և էլեգանտ։ Դասական ոճի սիրահարները կարող են կրծքամասից լայնացող երկար խալաթներ հագնել։
17.02.2007 Կարդացեք նաև
14.09.2021
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
